Չուվաշիայից ժամանել ու Լենինի դամբարանում հոգի էր կանչում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 15:40

Ռուս ոստիկանը ստիպված էր բռնել մի կնոջ, որը փորձում էրԼենինի դամբարանի մոտ հոգի կանչել:

Երեքշաբթի, մոտավորապես 13:30-ին ոստիկանության աշխատակիցները տեսել են, թե ինչպես Լենինի դամբարանի մոտ հայտնված կինը  սալահատակին գորգ փռած ինչ որ գործողություններ է անում:

Սկզբում կասկածելի կնոջից ոստիկանները պահանջել են ներկայացնել փաստաթղթերը ու հետաքրքրվել, թե նա ինչ է անում:  35-ամյա կինը բացատրել է, որ հոգիներին կանչում է պաշտպանելու Ռուսաստանն աշխարհի վերջից:  Դրանից հետո ոստիկանները ստիպված բուժաշխատողներ են հրավիրել,  որոնք կնոջը հոսպիտալացրել են` հոգեբուժարանում հետազոտվելու համար:

Դիտվել է 2063 անգամ:
Print Friendly

Leave a Reply