“Ազգային համագործակցություն” հիմնադրամը ՀՀ Հանրային խորհրդի հետ համատեղ նախատեսում է ձևավորել համագործակցության, փոխօգնության ազգային կառույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2012 15:00

ՀՀ Կառավարության մասնակցությամբ հիմնված “Ազգային համագործակցություն” հիմնադրամը ՀՀ Հանրային խորհրդի հետ համատեղ նախատեսում է ձևավորել համագործակցության, փոխօգնության ազգային կառույց:

Այն պետք է իր մասնակիցներին հնարավորություն տա էապես կրճատել հեռակապի վրա կատարվող ծախսերը և միևնույն ժամանակ ապահովել, որ մեր հայրենակիցները, անկախ բնակության վայրից, դյուրին և մատչելի ձևով կարողանան օգտվել համացանցային որակյալ ծառայություններից, IP տեսաձայնային կապից, ինտերակտիվ կապով կարողանան մասնակցել հանրային կյանքի կարգավորման գործընթացներին:

Առաջիկայում (ս.թ. հուլիսի 2-րդ տասնօրյակում) իշխանության մարմինների, համազգային կառույցների, շահագրգիռ այլ կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ կազմակերպվելու է կառույցի հիմնադիր հավաքը:

Կառույցի ձևավորման հետ կապված խնդիրների նախնական ներկայացման նպատակով Հիմնադրամի հանրության հետ կապերի ակումբը կազմակերպում է քննարկում-ասուլիսների շարք, որոնցից առաջինը տեղի կունենա վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 13.00-ին ՀՀ Հանրային խորհրդում (Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 607 սենյակ):

Ասուլիսին հրավիրված են մասնակցելու ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply