Նիգերիայում ցանկանում են սահմանափակել ծնելիությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 15:30

Նիգերիայի բնակիչներին նախազգուշացրել են, որ նրանք պետք է պատրաստ լինեն ծնելիությունը սահմանափակող օրենքի ընդունմանը: Դրա մասին հայտնել է երկրի նախագահ Գուդլագ Ջոնաթանը:

Նրա խոսքով, Բնակչության խնդիրներով զբաղվող ազգային հանձնաժողովը այդ հարցով լուսավորչական գործունեություն  է ծավալելու: Ինչպես նշում է նախագահը, հիմնական խնդիրը բնակչության  ուսում չստացած շերտերն են, որոնց ընտանիքներում չափազանց շատ են երեխաները:

Նիգերիայի բնակչությունը 160 մլն է: ՄԱԿ-ի տվյալներով`  2050-ին այդ թիվը կարող է հասնել 400 մլն-ի:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply