Քաղաքապետարանը տեղեկացնում է,որ վաղը կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2012 15:24

Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, ս/թ հունիսի 29-ին , առավոտյան ժամը 7:00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 18:00-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչև Հերացի փողոց իջնող հատվածում:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով և Ազատության պողոտայով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply