Անհաջող սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2012 15:28

Հելսինկիում անցկացվող  աթլետիկայի Եվրոպայի առաջնությունն անհաջող  սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները:

Նիզականետորդ Մելիք Ջանոյանը, որն օլիմպիական խաղերի ուղեգիր ունի, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Նա պետք է գործիքը նետեր առնվազն 83 մ, բայց չստացվեց: Նույն բախտին արժանացավ նաև նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը: Նա, ցույց տալով 45 մ 83 սմ,  զբաղեցրեց վերջին տեղը: Ի դեպ,  որակավորման նորման 60 մ է:  Հարությունյանը ևս օլիմպիական ուղեգիր ունի: Նա ապրիլին Սոչիում անցկացված աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունում նիզակը նետել էր  59,12 մ:

Կանանց 400 մ արգելավազքում Ամալիա Շառոյանը 58,27 վայրկյան արդյունքով դուրս  մնաց պայքարից:

Մեկնարկի դուրս կգան նաև օլիմպիական վականիշը լրացրած հեռացատկորդներ Արսեն Սարգսյանն ու Վարդան Փահլևանյանը։

Դիտվել է 599 անգամ:
Print Friendly

Leave a Reply