Վրաերթի են ենթարկել կանանց
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 28, 2012 15:18
Հունիսի 27-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» բրիգադը Գարեգին Նժդեհի հրապարակից «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 65-70 տարեկան մի կնոջ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.10-ին, «Ռենո Դասիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հիշյալ կնոջը և պատճառել վնասվածք:
Հունիսի 28-ին, ժամը 02.10-ին, վարորդը՝ ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
Հունիսի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
