Չորս ավտոպատահար `հինգ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 28, 2012 15:16
Հունիսի 27-ին, ժամը 09.30-ին Արտաշատի խճուղում՝ ճանապարհային ոստիկանության պահակակետից 100 մ հեռավորության վրա, իրար են բախվել «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա և «FAW» 3377 մակնիշի ավտոբուս, ինչի հետևանքով «ՎԱԶ-2102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 15-րդ կմ-ին՝ Մասիս քաղաքի հատվածում, «Օպել-Կալիբրա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 27-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բուլղարական ավանի թիվ 35 տնակի մոտ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21214»-ի, որն էլ իր հերթին հարվածել է անցորդ մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 171 շենքի մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-Բենց»-ի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
