Ինչու են բոլորն այդքան սիրում «Coca-Cola»-ն ու «Pepsi»-ն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 14:45

Արևմուտքի գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչու են գազավորված «Coca-Cola»-ն ու «Pepsi»-ն այդքան մեծ մասսայականություն վայելում տարբեր երկրների բնակչության շրջանում:

Փարիզի Սպառման ազգային ինստիտուտի մասնագետները  գազավորված այդ ըմպելիքների նկատմամբ «ժողովրդական սերը» բացատրվում են դրանց բաղադրության մեջ ալկոհոլի պարունակությամբ: Նման հայտարարությունը կարող է ազդել այն անձանց  վրա, ովքեր  կրոնական կամ այլ պատճառներով ալկոհոլ չեն կիրառում:

Չնայած այդ ըմպելիքները միշտ էլ համարվել են ոչ ալկոհոլային, այդուհանդերձ դրանց բաղադրության մեջ  ալկոհոլ կա (1 լիտրում` 10 մգ): Կոլայի  ավելի էժան տեսակներում ալկոհոլ չի հայտնաբերվել:

Լրիվ հավանական է, որ  «Coca-Cola»-ի ու «Pepsi»-ի մեծ մասսայականության պատճառը հենց ալկոհոլը լինի:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply