Թուրքիան հանգստացնում է. պատերազմ չի լինի, սակայն իր զորքերն է ամրապնդում Սիրիայի սահմանի մոտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 14:18

Թուրքիայի ղեկավարության պաշտոնական դեմքերը հաստատել են, որ ռազմական տեխնիկա է տեղափոխվում սիրիական սահմանի մոտ: Տեղեկություն կա նաև 30  հակաօդային մարտկոցներով զիված բեռնատարների մասին, որոնք սահմանից 50 կմ հեռավորության վրա գտնվող  Իսկանդերուն քաղաքից են դուրս եկել: Իսկ սահմանի երկայնքով Հաթայի շրջանում զրահատեխնիկա է  տեղակայված:

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին թուրքական կործանիչի` սիրիական զենիթայինների կողմից ոչնչացվելուց հետո: Թուրքիան արդեն մի քանի ամիս իր տարածքը տրամադրել է սիրիացի ապստամբներին որպես ապաստան, որոնք սահմանին ճամբար են հիմնել ու այդ դիրքերից արշավում են Սիրիայի կառավարական զորքերի դեմ, գրում է isra.com-ը:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply