Մարտակերտ քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2012 13:47

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Երկրի ղեկավարը Մարտակերտի ազատագրումը որակել է որպես մեր ազգային-ազատագրական պայքարի կարեւորագույն ռազմական եւ քաղաքական հաղթանակներից մեկը:
Այնուհետեւ Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել Արցախյան ազատամարտի մի խումբ ազատամարտիկների:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ եւ կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից ու արտերկրից:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply