Աֆրիկացիների մուտքը Հայաստան խստացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունիսի 28, 2012 13:44
Այսօրվա նիստում, լրացում կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշման մեջ, կառավարությունն Աֆրիկյան մայրցամաքի ևս 40 պետություն մտցրել է այն պետությունների ցանկ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա։ Որոշումը նպատակ ունի ավելի կառավարելի և վերահսկելի դարձնել Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։
Դիտվել է 817 անգամ:





Facebook
Tweet This