Հրայր Թովմասյան. «Բոլորին է ակնհայտ քաղաքացիական հասարակության կայացման ընթացքը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2012 13:38

Հայաստանում 2012թ. անցկացված խորհրդարանական ընտրություններում եղել են թերություններ, սակայն դրանք նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ չհաշված 1990-91թթ. ընտրությունները, ամենաանխոցելի ընտրություններն են եղել: Երևանում Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում այսպիսի գնահատական տվեց ընտրություններին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ չի կարելի ասել, թե այս ոլորտում բոլոր խնդիրները լուծված են: Շատ խնդիրներ մատնացույց են արել եվրոպացի գործընկերները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, և «այս ոլորտում դեռևս մենք անելիք ունենք»:
Ըստ Հրայր Թովմասյանի՝ բոլորի համար ակնհայտ է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման ընթացքը: Նա նկատեց, որ եթե 5-10 տարի առաջ ասեին, որ իշխանությունն այս կամ այն փուլում կարող է փոփոխություն կատարել իր որոշման մեջ՝ հասարակության պահանջի հետ հաշվի նստելու արդյունքում, հեքիաթի պես կընկալվեր: Մինչդեռ դա ներկայումս սովորական երևույթ է, և դրա մասին են վկայում, մասնավորապես, Թռչկանին, Մաշտոցի այգուն առնչվող զարգացումները:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply