Կուռքեր մի ստեղծիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 13:32

Հոգևոր առաջնորդը աղմկոտ սկանդալի մասնակից դարձավ, երբ ծխականներն իմացան, որ իրենց  զոհաբերած դրամական միջոցները նա ծախսում է  ոչ թե աստվածանվեր գործերի վրա, այլ իր թանկագին կնոջ երաժշտական կարիերան հարթելու համար:

Սինգապուրի ավետարանչական ամենամեծ «City Harvest Church» եկեղեցիներից մեկի 47-ամյա հիմնադիր Կոնգ Խին մեղադրվում է  մեքենայությունների մեջ: Նրան գրավի դիմաց բաց են թողել, կանխավ անձնագիրը վերցնելով, որպեսզի բացառեն նրա փախուստը Սինգապուրի սահմաններից դուրս: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա բանտում կանցկացնի 20 տարի:

Ինչպես պարզվեց, 2007-2010-ին այդ մարդն անօրինական կերպով օգտագործել է  զոհաբերված 23 մլն սինգապուրյան դոլարը` կնոջը երաժշտական ասպարեզ դուրս բերելու համար, որը կամենում է հայտնի երգչուհի դառնալ: Այդ գումարներով կինը մի քանի ալբոմ է ձայնագրել ու նույնիսկ հասցրել է զուգերգ երգել Ուայքլիֆ Ջինի հետ:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply