Թունավորված կաթը պատահաբար վաճառքի է հանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 13:18

Կաթնամթերք արտադրող ընկերության ղեկավարությունը հայտարարել է կաթի մեծ խմբաքանակի հետկանչման մասին, որի փաթեթավորման մեջ պատահաբար առողջությունը վտանգող հիմնային ջուր է հայտնվել:

Տեղեկության մասին հայտնել են չինական «Bright Dairy & Food Co.» ընկերության ներկայացուցիչները, որոնց խոսքով, ֆաբրիայի հոսքագծի խափանման պատճառով «Ubest»  կաթի հարյուրավոր տուփեր են  թունավորվել: Հետկանչման մասին հայտարարություն է եղել միայն գնորդների բազմաթիվ բողոքներից հետո, որոնք չէին սպասում, որ գնված կաթնամթերքի փոխարեն տուփում կհայտնաբերեն անգույն ու վատ բուրող հեղուկ:

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էլ «Inner Mongolia Yili Industrial Group Co.» ընկերությունն էր  հայտարարել մանկական սննդի հետկանչման մասին, որը, ինչպես պարզվեց, թունավորված էր սնդիկով:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply