Գագիկ Ծառուկյանը ստացավ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի «Պատվո նշան» շքանշան
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 29, 2009 12:55
Երևանում Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի սեմինար: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայելո Մարտինետտին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀԱՕԿ–ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեցին սեմինարի բացման արարողությանը: Գագիկ Ծառուկյանը կարևորեց Հայաստանում կազմակերպված միջոցառման դերը: Ներկաներին ողջունեց նաև Ռաֆայելո Մարտինետտին: Նա Ծառուկյանին հանձնեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի «Պատվո նշան» շքանշան:






Facebook
Tweet This
Email This Post
