Մալիում իսլամականները գրավել են Գաո քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 13:04

Իսլամական «Արևմտյան Աֆրիկայի միության ու ջիհադի համար շարժումը» Մալիի հյուսիսում գրավել է Գաո քաղաքը, որն ավելի վաղ հսկում էին տուարեգները «Ազավադի ազատագրման ազգային շարժում» կուսակցությունից:

Ընդհարման հետևանքով զոհվել է  շուրջ 20 մարդ, վիրավորվել է տուարեգների առաջնորդ Բիլալ Շերիֆը:

Գաոյի բնակիչներն ասում են, որ տուարեգներին պատկանող շենքը զբաղեցրել են իսլամականները, որոնք կապված են «Ալ Քաիդայի»  հետ: Իսլամականներն ու տուարեգները պայքարում են Մալիի հյուսիսում առանձին պետություն ստեղծելու համար: Իսլամական խմբավորման ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազավադ պետությունը պետք է հիմնված լինի բացառապես շարիաթի նորմերի վրա:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply