Իտալական քաղաքը վաճառքի են հանել eBay-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 11:49

Տոսկանյան 25 տնով Պրատարաչչիա քաղաքը, որը կառուցվել է միջին դարերում ու լքվել կես դար առաջ, 2,5 մլն եվրոյով վաճառքի է հանվել eBay-ում:

Ուրվական-բնակավայրը կառուցվել է 13-րդ  դարում, այն գտնվում է Ֆլորենցիայից 40 կմ հեռավորության վրա: Ավելի քան 50 տարի առաջ ամայացած, անբնակ քաղաքում պահպանվել են քարե 25 տներ, սակայն բոլորն են նորոգման կարիք են զգում: Եղանակային վատ պայմաններից տեղ-տեղ փլուզվել են, որոշ տեղերում շինության արանքներից բարձրացել է խոտը, քանդվել են քաղաք տանող ճանապարհները:

Անշարժ գույքի սեփականատերերը փորձում էին առանձին տներ վաճառել, սակայն գնորդ չգտնվելու պատճառով որոշեցին ամբողջ քաղաքը վաճառքի հանել:

Լոտի նախնական արժեքը 5 մլն եվրո էր, ինչը սակայն հետո կրկնակի նվազեցվեց: Գնման բազմաթիվ առաջարկներ են եղել, սակայն վաճառքը դեռևս շարունակվում է:

Պրատարաչչիան վերանորոգումից հետո կդառնա զբոսաշրջային հրաշալի վայր: Քաղաքի հարևանությամբ են գտնվում Բիբյեն ու Պոպի գյուղակները, որոնք հայտնի են Վերածննդի դարաշրջանի ամրոցներով ու որմնանկարներով, լատինական  արձանագրություններով ու ազգային պարկով:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply