Իսպանիայի հավաքականը եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2012 11:49

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կայացավ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում: Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների  մրցամարտի հիմնական և լրչացուցիչ խաղաժամանակում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Ուժեղագույնին ի հայտ բերելու համար նշանակվեց  11 մ-ոց հարվածների շարք: Իսպանիայի ընտրանին ավելի հստակ իրացրեց հարվածները` 4:2:Պորտուգալացիներից վրիպեցին Ժոաու Մոուտինյուն և Բրունու Ալվեշը, իսկ իսպանացիներից՝ Խաբի Ալոնսոն:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply