Ֆուկուսիմայի ռադիոակտիվ հողից սպասք են ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 11:30

Շվեդ նկարչուհի Հիլդա Հելսթրեմը բացել է սպասքի ցուցահանդես, որոնք կերտել է Ֆուկուսիմայի վարակված հողից:

Անհրաժեշտ նյութը ստանալու համար նկարչուհին որոշ ժամանակ բնակվել է այն միակ մարդու հետ, որը  մինչ օրս չի լքել աղետի գոտին. Նաոտո Մատսումուրան մինչև հիմա ապրում է տարհանման գոտում:

8 սմ խորությունից վերցված հողը նկարչուհին բերել է Մեծ Բրիտանիա, որտեղ էլ արարել է :

«Իմ ափսեներն անվտանգ են մարդկանց համար, սակայն դրանք նախատեսված չեն, որ դրանցից ուտեն: Դրանք ավելի շուտ խորհրդանշական են, քան գործնական»,- ասել է նախագծի հեղինակը:

Հիլդայի խոսքով, իր ստեղծագործությունները  կիրառման համար նույնքան «անպետք են, որքան և Ֆուկուսիմայի հողը, որը չի կարող իր բնակիչներին պիտանի  արդյունք տալ»:

Նրա նպատակն է ստեղծել օբյեկտներ, որոնք կխոսեն կատարվածի մասին:

Դեռևս հայտնի չէ, թե պատրաստվում է արդյոք նկարչուհին իր ստեղծագործությունը վաճառքի հանել, հայտնի չէ նաև, թե կգտնվի  մի մարդ, որը կհամարձակվի գտնվել այդ վարակված օբյեկտների կողքին:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply