Իսպանիայում բարեհաջող փոխպատվաստեցին տղայի երկու ոտքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 10:43

Փոխպատվասման  ևս մեկ   աննախադեպ վիրահատություն է կատարել  իսպանական հայտնի վիրաբուժ Պեդրո Կավադեսը` 10 տարեկան Դավիդ Խիմենեսին փոխպատվաստելով երկու ոտքերը: Այդ վիրահատությունից հետո, որը տևել է 6,5  ժամ , բժիշկը հայտարարել է, որ  վեց ամսից տղան ինքնուրույն կքայլի:

Վիրաբուժը կարծում է, որ տղան կարող է ամբողջովին վերականգնվել վնասվածքից հետո: Իհարկե  «հետագայում  նրան սպասում են մի քանի վիրահատություններ».  բժիշկները չեն կարողացել փրկել մկաններից մեկը և այն փոխարինել են իմպլանտով, որը աճին զուգահեռ պետք է փոխել, որպեսզի մի ոտքը մյուսից կարճ չլինի:

Դավիդ Խիմերեսը կորցրել է ներքևի վերջույթները երկու շաբաթ առաջ  ավտովթարի ժամանակ: Սովորաբար այդպիսի դեպքերում բժիշկները կտրում են ոտքերը և տեղադրում են պրոտեզներ: Սակայն Պեդրո Կավադեսը  որոշել է փոխպատվաստում կատարել: Մեկ տարի առաջ նա նմանատիպ վիրահատություն կատարել էր, այդ պատճառով վստահ էր հաջողությանը:

Պեդրո Կավադեսը հայտնի է  բժշկական շրջանակներում որպես հմուտ վիրաբուժ, որը նորարարություններ է մտցրել փոխպատվասման բնագավառում: 2006թ նա  Կոլումբիայում  հիվանդ կնոջը փոխպատվաստեց միանգամից երկու  ձեռք, որոնցով կինը մեկ տարի հետո  կարողանում էր տարբեր շարժումներ կատարել :

 2008 թ. նա  20-ամյա իսպանացու  աջ ոտքի փոխպատվաստում կատարեց , որը նա կորցրել էր  արտադրության մեջ աշխատելիս ` դժբախտ պատահարի ժամանակ: 2009 թ. նա կարողացավ  մի կնոջ դեմքի ներքևի հատվածի բարեհաջող փոխպատվաստում կատարել , դրա մեջ մտնում էին ծնոտն ու լեզուն:  Ի դեպ,  մեկ ամսից կինը դուրս է գրվել հիվանդանոցից: Իսկ  2011 թ. առաջին անգամ  բժշկության պատմության մեջ փոխպատվաստեց երկու ոտք , հիմա հաջողությամբ կրկնեց  այդ մեթոդը: 

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply