Աճուրդի կհանվեն Հայաստանի նախագահի աշխատակազմի 5 մեքենաները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2012 10:34

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դասական աճուրդով վաճառքի կհանի ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող 5 մեքենաներ: Աճուրդ կազմակերպելու թույլտվության հարցը ներառվել է ՀՀ կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում:

Մեքենաները 1999-2001 թ.թ. արտադրության են, ունեն 70% եւ ավելի մաշվածություն, ՎԱԶ, ԳԱԶ, ԱՑ մակնիշների:
Ամենաէժանը գնահատվել է ԱՑ-4.6 ( ԳԱԶ-53) մեքենան` 721 հազ. դրամ, իսկ ամենաթանկը` ԳԱԶ- 3102 մեքենաները` մոտ 1.15 մլն դրամ:

NEWS.am

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply