Աշխարհի ամենատարեց միլիարդատերը մահացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2012 10:26

Գործարար Ուոլթեր Հեֆները, որի կարողությունը գնահատվում էր 4,3 մլրդ դոլար, մահացել է Շվեյցարիայում: Նա 102 տարեկան էր:

Forbes միլիարդատերերի ցուցակում 248-րդ տեղը զբաղեցնող շվեյցարացին  IT ընկերության բաժնետոմսերի հիմնական բաժնետերն էր, որը  վաճառեց 1968-ին: Ներկայում Հեֆներները ավտոմոբիլային Automobil-und Motoren AG.  վճառքի ցանցի տերերն են:

Հեֆները հայտնի էր ձիարշավի նկատմամբ սիրով ու 50 տարի առաջ Իռլանդիայում կառուցեց Moyglare Stud  գործարանը, որի կառավարությունը անցած տարի հանձնեց դստերը: Նրա մահից հետո  «աշխարհի ամենատարեց միլիարդատեր» կոչումն անցավ  98-ամյա Դևիդ Ռոքֆելերին` ամերիկացի գործարար Ջոն Ռոքֆելերի թոռանը:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply