Հայտնաբերվել է կորածի դին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 28, 2012 10:25


Հունիսի 26-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ` 1950 թ. ծնված Ռաֆիկ Գյուրջյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Երեկոյան որոնողական աշխատանքները դադարեցվել են ու շարունակվել առավոտյան: Որոնումներին մասնակցել է նաև ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության 10 աշխատակից:
Հունիսի 27-ին, ժամը 16.40-ի սահմաններում Լեռնանիստ գյուղին հարակից արոտավայրում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են կորածի մարմինը:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply