Սերժ Թանգյանը ռեալիթի-շոուի եւ Քիմ Քարդաշյանի մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 28, 2012 7:59Հայտնի ռոք կատարող Սերժ Թանգյանը պատմել է ռեալիթի-շոուների նկատմամբ իր վերաբերմունքի մասին, որը նաեւ արտահայտված է նրա վերջին՝ «Հարակիրի» ալբոմի երգերից մեկում:
Երաժշտական loudwire.com կայքին տրված հարցազրույցում Թանգյանին հարցրել են նրա «Ռեալիթի TV» երգի մասին: Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից.
«Այդ երգը լսելիս, ինձ չէր լքում միտքը, որ միակ հայերը, ովքեր ավելի հայտնի են Ամերիկայում, քան «System of a Down» խմբի անդամները, Քարդաշյան քույրերն են»,-ասել է լրագրողը Թանգյանին:
«Հարցազրույցներից մեկում իմ լրագրող ընկերը հարցրեց ինձ, կարո՞ղ եմ ես արդյոք բնութագրել ռեալիթի հեռուստատեսությունը որպես մշակութային հարակիրի, եւ ես մտածեցի, որ դա անտարակույս հետաքրքիր միտք է: «Ռեալիթի TV»-ն մեծ մասով պատկանում է հասարակությանը, քանի որ այլանդակ հեռուստատեսություն կարող է անել ամեն մեկը, սակայն պահանջվում են միլիոնավոր մարդիկ, որպեսզի այն հաջողության հասնի: Կարծում եմ խնդիրը ոչ թե դերասանների մեջ է, այլ հանդիսատեսի: Ինչպիսի կյանք ենք ապրում մենք, եթե այդ տիպի շոուները դառնում են այնքան հանրաճանաչ ու այնքան կարեւոր, որ մենք անընդհատ հետեւում ենք դրանց: Կարեւորը դա է, այլ ոչ թե այն, թե ո՞վ է այդպիսի շոուների հեղինակն ու դերասանը»,- նշել է Թանգյանը:
NEWS.am