Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | June 27, 2012 22:22Հանրապետության նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի փոխայցելությունները:
Անդրադարձ է եղել ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին: Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը նշել է, որ կարևոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեև կայացած խորհրդարանական ընտրությունները, տիկին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:
Վաղը՝ հունիսի 28-ին, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: