Ֆուտբոլիստուհիների Հայաստանի հավաքականը պարտվեց խոշոր հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 29, 2009 13:36

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում ուժերը չափեց Սլովենիայի ընտրանու հետ: Հյուրերը հաղթեցին 5:1 հաշվով: Մերոնցից միակ գնդակը մրցակցի դարպասը խփեց Քրիստինե Մանգասարյանը:

Այս խաղում Հայաստանի հավաքկանն ընտրական մրցաշարում ի վերջո առաջին գնդակը խփեց: Մերոնք սեփական դարպասն են բաց թողել 17 գնդակ:

Եվրոպական 7-րդ խմբում ընդգրկված մեր երկրի հավաքականը 3-րդ խաղն անցկացրեց և 3-րդ պարտությունը կրեց:

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply