ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2012 17:56

 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվեց ցուցահանդես, որի նպատակն է աջակցել առողջ ապրելակերպի, մարդու իրավունքների և կայուն զարգացման գաղափարների տարածմանը: Այն նվիրված է Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան:

Հայտնի գեղանկարիչ ու լուսանկարիչ Սամվել Սևադան ներկայացրեց իր արվեստի նմուշները ներկա ՄԱԿ-ի աշխատակիցներին,  պետական պաշտոնյաներին, արվեստասերներին  ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու խոսեց այն մասին, թե ինչքան կարևոր են ՄԱԿ-ի արժեքները հայ հասարակության համար:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «ՄԱԿ-ի դռները ըստ ավանդույթի բաց են հայ արվեստագետների առջև, ովքեր օգտագործում են իրենց տաղանդը խրախուսելու տարածել ՄԱԿ-ի արժեքներն ուղղված խաղաղության ապահովմանը, կայուն զարգացմանը, առողջ ապրելակերպին ու շրջակա միջավայրի պահպանությանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին ու հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:»

Սամվել Սևադան ավելացրեց ասելով. «Մենք`արվեստագետներս գնահատում ենք, որ ՄԱԿ-ի գրասենյակը շարունակում է քաջալերել և խրախուսել մեզ արվեստի միջոցով տարածելու իր արժեքները:»

Միջոցառումը կազմակերպել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը և այն բաց կլինի հանրության համար մինչև հուլիսի 27-ը, ժամը 15:00-17:00:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply