Հայոց պատմությունից 20 է ստացել 6, քիմիայից` 1 դիմորդ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 27, 2012 17:52
Հրապարակվել են հունիսի 22-ին տեղի ունեցած հայոց պատմության և քիմիայի միասնական քննությունների արդյունքները:
Հայոց պատմության քննությանը նախապես հայտագրված 3266 դիմորդներից մասնակցել է 3026-ը, 240-ը քննությանը չի ներկայացել:
Առարկայի քննական միջինը 10 է: Դիմորդներից 207-ը կամ 6,8 տոկոսը վաստակել է բարձր միավորներ` 17,5-20, որոնցից 6-ը 20 բալ է ստացել:
429 դիմորդ կամ 14,2 տոկոսը վաստակել է 13,5-17,25 միավոր, 659 (45,3 տոկոսը) ստացել է 7,5-13,25 միավոր: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 936 դիմորդ կամ 30,9 տոկոսը:
Քիմիայի քննությանը մասնակցել է 1511 դիմորդներից 1455-ը, 56-ը չի ներկայացել: Քիմիայի միջին գնահատականը 10,8 է: 17,5-20 միավոր է վաստակել 163 դիմորդ (11,2 տոկոսը), նրանցից 1-ը 20 է ստացել: 257 դիմորդ (17,7 տոկոսը) ստացել է 13,5-17,25 բալ, իսկ 659 դիմորդ էլ(45,3 տոկոս) ստացել է 7,5-13,25 միավոր: Անբավարար է ստացել 376 դիմորդ (25,8 տոկոսը):






Facebook
Tweet This
Email This Post
