Նոր տվյալներ Բալթիկ ծովի ՉԹՕ-ի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2012 17:24

Բալթիկ ծովի հատակին հանգչող հանելուկային օբյեկտը  լրիվ հնարավոր է, որ ոչ երկրային ծագում ունենա, քանի որ նրան մոտեցող բոլոր սարքերն ավտոմատ կերպով հոսանքազրկվում են: Դրա մասին հայտնել է  պրոֆեսիոնալ ջրասուզակ Ստեֆան Հոգերբորնը, որը լրագրողներին պատմել է , որ  իր թիմի տեսախցիկներն ու արբանյակային հեռախոսներն անջատվում են այն պահին, երբ ջրասուզակները գտնվում են  անմիջապես հանելուկային օբյեկտի հարևանությամբ: Սարքավորումները դադարում են աշխատել այդ օբյեկտից 200 մ հեռավորության վրա ու վերսկսում են աշխատել միայն այն ժամանակ, երբ օբյեկտից աջ կամ ձախ են լողում:

Ինչպես ավելի վաղ էին հայտարարել, անհայտ ծագման օբյեկտը 18 մ տրամագիծ ունի, իսկ նրա արգելակման հետագիծը ավեի քան 300 մ է: Հանելուկային օբյեկտը հայտնաբերվել է անցած տարվա մայիսին, սակայն այն ուսումնասիրելու միջոցներ միայն հիմա են գտնվել:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply