Իրանի բանակի ռազմածովային ուժերի սուզանավերը կտեղակայվեն Կասպից ծովում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2012 14:58

Իրանի բանակի ռազմածովային ուժերի սուզանավերը կտեղակայվեն Կասպից ծովում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ բանակի ծովային ուժերի հրամանատարի տեղակալ, ծովակալ Աբբաս Զամինին:

Իրանցի բարձրաստիճան զինվորականը, խոսելով ռազմածովային ուժերի նշանակության մասին, նշել է, որ բոլոր երկրների համար սուզանավերն ու նրանց անձնակազմը առանձնահատուկ նշանակություն ունեն:

Այդ ենթատեքստում ծովակալ Զամինին տեղեկացրել է, որ Պարսից ծոցի ջրերում տեղակայված են երեք միավոր գերծանր սուզանավեր. Իրանի Զինված ուժերը նպատակ ունեն Կասպից ծովում տեղակայել ավելի թեթև սուզանավեր:

Panorama.am

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply