Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 27, 2012 14:55


Հունիսի 28-ին, ժամը 1100-ին Երևանի Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վիվալդի սրահում /հասցե` Աբովյան 14/ տեղի կունենա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ քարտուղարության` Հայաստանի կողմից պաշտոնական ստանձնման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթային և ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն: Արարողությանը կմասնակցեն ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և Բոսնիա- Հերցեգովինայի, ինչպես նաև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply