Տավուշի մարզում պայթեցրել են բնակչի տունը. Կա երեք զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 27, 2012 14:48
Տավուշի մարզի Նավուր գյուղում այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Կենցաղային հարցերի շուրջ վեճը ավարտվել է պայթյունով: Նռնակի պայթյունից մահացել է 3 մարդ, իսկ մեկը վիրավորվել է: Դեպքի մասին լուրը Panorama.am-ին հայտնեց Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը` նշելով, որ ինքը գյուղում չէ և այդ մասին իմացել է պատմելով, հետևաբար անուններ չի կարող մատնանշել: Միայն ասաց, որ զոհվածներից երկուսը մեծահասակ ամուսիններ են, իսկ երրորդը նրանց բարեկամը:
Պայթյունի և զոհերի մասին լուրը Panorama.am-ին հաստատեցին նաև ոստիկանությունից և տեղեկացրին, որ դեպքի վայրում այս պահին կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են:






Facebook
Tweet This
Email This Post
