Զինամթերքը հանգուցյալ հայր ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 27, 2012 14:37


Հունիսի 26-ին, ժամը 19.15-ին, ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Անիի բաժնի ծառայողներն այցելել են 1972 թ. ծնված Տարիել Գ.-ի տուն: Նա ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի 90 փամփուշտ և 12 պայթուցիչ ու հայտնել, որ զինամթերքը հանգուցյալ հայրը ձեռք էր բերել 1992-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply