Բացատրական աշխատանքի շնորհիվ մարդիկ զենքեր են հանձնում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 27, 2012 14:33

Ոստիկանության վետերանների և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 26-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է և Մամիկոնյանց փողոցի թիվ 29 շենքի վերնամասում զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում, ծառի տակ հայտնաբերել է առանց խզակոթի և համարի, կարճեցված փողով, 16 մմ տրամաչափի հարթափող որսորդական հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 165 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***
Բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 26-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Սոսի Ս.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply