Երեք հետախուզվող են ձերբակալվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 27, 2012 14:39

Հունիսի 26-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բորյան փողոցի թիվ 1 հասցեից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արտակ Սաղաթելյանին, որը ս/թ հունիսի 24-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

***
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Վեդի քաղաքի Թումանյան փողոցի սրճարանից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Կամո Մինասյանին, որը ս/թ հունիսի 20-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

***
Հունիսի 26-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Դավիթ Ղավալյանին, որը 2011 թ. նոյեմբերի 16-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply