Վեց ավտոպատահար`ինը վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2012 13:42

Հունիսի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 30 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21102-119», «Մերսեդես-Բենց» և «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21102-119»-ի և «Մերսեդես-Բենց»-ի վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 27-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես-Բենց C 180» և «Մերսեդես-Բենց E 320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց C 180»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 26-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել աջ հատվածում գտնվող քարե պարսպին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի հիվանդանոցի մայթեզրին կայանված վիճակից հետընթաց կատարելիս «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան բեռնախցիկի մասով դիպել է Արփի գյուղի մի բնակչուհու:
Վարորդը աջ նախաբազկի փափուկ հյուսվածքի սալջարդ ստացած կնոջը տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 32 շենքի մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 27-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել բանուկ մասից և բախվել ճամփեզրի ծառերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 26-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Կապան-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply