Պաշտոնապես հաստատվել է Գեղարքունիքի նոր մարզպետի թեկնածությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 27, 2012 11:33

Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու Ռաֆիկ Գրիգորյանը, տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Նա փոխարինելու է պաշտոնից ազատված Նվեր Պողոսյանին, ով ԲՀԿ անդամ է:

Ռ. Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է, Հանրապետական խմբակցության անդամ: Նա 1999-2003 թ.թ. եղել է Գեղարքունիքի փոխմարզպետ, իսկ 2003 թվականից պատգամավոր է;

Նշենք, որ Ռ. Գրիգորյանի մարզպետ նշանակվելու լուրերը շրջանառվում էին դեռ 2011 թվականից, սակայն միայն այսօր նրա նշանակման հարցը ներառվեց ՀՀ կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում:

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply