Ռումինիայի նախկին վարչապետը բանտարկվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2012 11:06

Պաշտոնական աղբյուրների տեղեկությունների համաձայն, Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նաստասեն տեղափոխվել է կլինիկա, որտեղ վերջնականապես կապաքինվի անհաջող մահափորձից հետո:

Կաշառակերության համար մեղադրվող վարչապետը որոշել էր ինքասպանություն գործել, երբ դատարանը  2 տարվա բանտարկության որոշում կայացրեց: Դատավճիռը  կայացվել է 2012-ի հունիսի 20-ին, Բուխարեստի արդարադատության պալատում:

Նաստասեն ինքասպանության փորձ էր կատարել այն ժամանակ, երբ կալանքի օրդերով  ոստիկաներն իր ետևից էին եկել: Վիրավոր Նաստասեին  իսկույն տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ մեկ շաբաթ բուժումից հետո տեղափոխեցին բանտային հոսպիտալ:

Նաստասեն, որ  2000-2004-ին  զբաղեցրել է  երկրի վարչապետի պաշտոնը, մեղադրվել է   իր նախընտրական քարոզարշավի ժամանակ 2,2 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply