Արագած գյուղում տեղի ունեցավ Սուրբ Թուխ Մանուկ Մատուռի և Խաչքարերի Պուրակի բացման և օծման արարողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2012 13:42
2012 թ.-ի հունիսի 23-ին Արագած գյուղում տեղի ունեցավ Սուրբ Թուխ Մանուկ Մատուռի և Խաչքարերի Պուրակի բացման և օծման արարողությունը: Մատուռի  հիմնադիրն ու հովանավորն է ՀԱՊԿ Հայաստանի Ազգային Ներկայացուցչության Տնօրեն, Տեխնիկական Գիտությունների Թեկնածու, Միացյալ Հայկական Կազակական Ուժերի Միասնության Նախագահ, Գեներալ- Լեյտենանտ Նվեր Թորոսյանը:

Մատուռի օծումը կատարեցին Չքնաղ Սուրբ Ստեփանոս Մատուռի Հոգևոր Հովիվ  Տեր Մուշեղ Քահանան և Մուշնիի Սուրբ Գևորգ Եկեղեցու Վանահայր Հայր Շնորհքը:

Մեծ բազմություն էր հավաքվել,  այդ թվում`  Միացյալ Հայկական Կազակական Ուժերի Միասնության Գլխավոր Շտաբի Պետ, Գեներալ- Մայոր Ա.Մ. Մաքսապետյանը, ՄՀԿՈՒՄ-ի Արմավիրի մարզի ատաման Պետրոսյան Տիգրանը, ՄՀԿՈՒՄ-ի Արթիկ քաղաքի ատաման Խաչատրյան Տիգրանը, ՄՀԿՈՒՄ-ի նախագահության անդամ, գնդապետ Մարտիրոսյան Հունանը, Շիրակի մարզի ատաման, գնդապետ Ենգոյան Յուրան, ՄՀԿՈՒՄ-ի աշխատակազմը, Նիգ-Ապարանի վարչության անդամ Սերգեյ Դանիելյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Արագած գյուղի բնակիչներ` ծերեր, երիտասարդներ և երեխաներ, որոնց մեջ էր նաև Արագած գյուղի 90ամյա բնակիչ,Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից Մնացականյան Մնացականը, ով չնայած իր պատկառելի տարիքին , նշեց որ չէր կարող բաց թողնել սուրբ մատուռի բացման և օծման արարողությունը:

Սուրբ Թուխ Մանուկ Մատուռի ճարտարապետը գեղեցիկ ճարտարապետական լուծումներ է հաղորդել մատուռին: Խաչքարերը 3 են` «Սուրբ Թուխ Մանուկին» Նվեր Թորոսյանից 2011,  «Փառք Հայ Զինվորին» և «Սուրբ Թուխ Մանուկին» ՀՀ-ում  Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանապահ  Վարչության պետ, գեներա-լեյտենանտ  Վլասով Վ.Պ.-ի կողմից` ,Сей есть царь всемирный, Иисусե.

Մեծ էր հավաքվածների և հատկապետ գյուղի բնակիչների  ոգևորությունը, ովքեր մոտենալով Ն. Թորոսյանին իրենց շնորհակալությունն էին հայտնում այդ սուրբ գործը կատարելու համար: Արագած գյուղի համայնքապետ Գագիկ Պողոսյանը իր ելությում ամբողջ գյուղի անունից շնորհակալություն հայտնեց  Ն. Թորոսյանին  և շնորհեց համայնքի պատվավոր քաղաքացու կոչում` համայնքին նվիրաբերած բացառիկ ծառայությունների համար:

Հավաքվածներին տրվեցին նվերներ և հրավիրեցին ճաշկերույթի :

Հիշեցնենք, որ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ-ը Հայաստանում տարածված սրբավայր ուխտատեղիներից է, համարվում է սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր: Հայ իրականության մեջ երիտասարդական միությունները կամ կտրիճավորաց եղբայրությունները փոփոխվելով հարատևել են և պահպանվել նաև միջնադարում: Քրիստոնեությունը  աշխատել է  Թուխ Մանուկի  պաշտամունքը  վերաիմաստավորել. օր., 13-րդ դ. Հովհաննես Երզնկացին, ցանկանալով Երզնկայի Երիտասարդական Եղբայրությանը  քրիստոնեական կերպարանք տալ, նրա համար հատուկ կանոններ ու ճառեր է գրել: Թուխ Մանուկի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից Մանկանց, Քառասուն Մանկանց և ընդհանրապես Մանկանց Պաշտամունքի հետ:

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply