Սիրիայում նոր կառավարություն է ձևավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2012 10:54

Այսօր Սիրիայում նոր կառավարությունը, որը գլխավորում է Ռիհադ Ֆարիդ Հիջաբը, երդմնակալության արարողություն է կատարել երկրի նախագահ Բաշար Ասադի առջև:

Նախագահը դեռևս  հունիսի 23-ին էր մի շարք վերադասավորություններ կատարել նախարարների խորհրդում, սակայն  հիմնական գերատեսչությունների ղեկավարները նույնն էին մնացել: Նոր հրահանգի համաձայն, կառավարության նոր ղեկավար  կրկին  ընտրվել է Հիջաբը:

Բացի պաշտպանության, ԱԳ և արտագաղթի նախարարի պարտականություններից, գեներալ Դաուդ Ռաջհան ու Վալիդ Մուալեմը հիմա զբաղեցնում են փոխվարչապետի պաշտոնը:

Հրահանգի համաձայն ստեղծվել են ազգային հաշտեցման հարցերով զբաղվող  պետնախարարություն , որի ղեկավար է նշանակվել Ալի Հեյդարը: Փոփոխվել են 22 նախարարներ.զբոսաշրջության, արդարադատության, էկոնոմիկայի, առևտրի, բարձրագույն կրթության, արդյունաբերության, նավթի ու հանքային պաշարների, տրանսպորտի  և այլն:

46-ամյա Հիջաբին կառավարության ղեկավարի պաշտոնին նշանակել էին դեռևս հունիսի 6-ին: Նրան իսկույն էլ կարգադրվել էր ձևավորել  ՍԱՀ-ի բազմակուսակցական կառավարություն: Հենց այդ կազմի մեջ էր Ասադը մտադիր ներգրավել  «Սիրիայի  հիմնական քաղաքական ուժերին»:

Մինչ այդ Հիջաբը զբաղեցնում էր գյուղատնտեսության ու ագրարային վերափոխումների նախարարի պաշտոնը:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply