Մեքենան բախվել է պարսպին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2012 10:52

Հունիսի 26-ին, ժամը 22.50-ի սահմաններում Աշտարակի Սիսակյան–Նարեկացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 21102» մակնիշի 88 ՏՍ 100 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1967 թ. ծնված Սամվել Գրիգորյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարաշեն պարիսպին:

Պատահարի հետևանքով ուղևոր` 1997 թ. ծնված Արա Կարապետյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց:

Բուժօգնություն ստանալով` տուժածը դուրս է գրվել:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply