Կապանի մոլորված բնակիչը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2012 10:48

Հունիսի 27-ին, ժամը 02.13-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Կապան–Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Վահանավանքի մոտակայքում փայտ հավաքելիս մոլորվել է Կապանի Հալիձոր թաղամասի 11-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակիչ` 1979 թ. ծնված Արման Ստեփանյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 02.42-ին ոստիկանությունից հայտնել են, որ Ա. Ստեփանյանը հայտնաբերվել է:

 

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply