Ալագյազ–Արթիկ ճանապարհին մեքենա է շրջվել, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2012 10:46

Հունիսի 27-ին, ժամը 02.11-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ–Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 299 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Նիկոլ Սարգսյան) դուրս է եկել ճանապարահի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառերին:

Պատահարի հետևանքով Ն. Սարգսյանը և ուղևոր Գոռ Կարապետյանը, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը:

Ըստ բժիշկների` Ն. Սարգսյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Գ. Կարապետյանինը` ծանր:

 Հունիսի 26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.10-ի սահմաններում Ալագյազ–Արթիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 23 ՏՏ 008 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1965 թ. ծնված Արսեն Օհանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով Ա. Օհանյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1976 թ. ծնված Հարություն Մանուկյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց, որտեղ ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:

 

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply