Բրիտանիայում հայտնաբերել են ավելի քան 700 կգ հնագույն մետաղադրամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2012 10:39

Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում  սիրող-հնագետները գտել են Եվրոպայում ամենախոշոր գանձարանը. նրանք հայտնաբերել են ավելի քան 700 կգ կելտական մետաղադրամ:

Փորձագետները գտածոն թվագրում են  մոտավորապես մթ առաջին դարով: Մետաղադրամներից յուրաքանչյուրը գնահատվում է 100 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ ողջ գանձը` 5-16,5 մլն դոլար:

Գանձարանը հայտնաբերել է 70-ամյա Ռեգ Մեգն իր գործընկերոջ` Ռիչարդ Մայլզի հետ: Նրանք ասում են, որ ավելի քան 30 տարի փնտրել են այդ գանձը այն բանից հետո, երբ լսել էին Ջերսիում կատարված մի դեպքի մասին. Ջերսի կղզում  փոթորկից շրջված ծառի տակ մետաղադրամներ էին հայտնաբերվել:

«Եթե մենք դրանով զբաղվեինք հանուն փողի, ապա տարիներ առաջ արդեն կդադարեինք այդ գործով զբաղվել: Գլխավորը  դրանք գտնելը   և  կղզիաբնակներին ևս  դրանք տեսնելու հնարավորություն տալն էր»,- ասել է Ռիչարդ Մայլզը:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply