Դաշտում կորած Հրազդանի բնակչին դեռ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 27, 2012 10:33

Հունիսի 26-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ` 1950 թ. ծնված Ռաֆիկ Գյուրջյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Ժամը 21.10-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն առավոտյան:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply