Գերմանիայում արգելվել է թլպատումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 27, 2012 10:28

Գերմանիայում կրոնական պատճառներով կատարվող թլպատումը  քրեական հանցագործություն է ճանաչվել:

Քյոլնի դատարանը հայտարարել է, որ երեխային թլպատել կարելի է միայն բժշկի ցուցումով, քանի որ ինքնակամ երեխային թլպատելը կարող է նրան վնաս հասցնել:

Որոշումն արդեն  Գերմանիայում բնակվող մահմեդականների ու հրեաների դժգոհությունն է առաջացրել: Նոր որոշումն ընդունելուն դրդել է վերջերս կատարված դեպքը, երբ մահմեդական բժիշկը, թլպատելով 4 տարեկան տղային, վնաս էր հասցրել վերջինիս առողջությանը: Դրա առնչությամբ գործ էր հարուցվել: Այն ժամանակ դատարանն ընդունեց, որ երեխային մարմնական ծանր վնաս էր հասցվել:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply