Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 27, 2012 6:04

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` «Կրասնոդարը»,  Սլովենիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում, նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Այն ստուգողական խաղում ուժերն է չափել  սլովենական «Ալյումինի» հետ և հաղթել է 2:0 հաշվով: Հաշիվը 19-րդ րոպեին դիպուկ հարվածով բացել է բացել է Մովսիսյանը: 79-րդ րոպեին նրա թիմակից Պավել Գոլիշևը երկրորդ գնդակն է խփել:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply