Մարդ հրթիռի թռիչքը մարդատար օդանավին զուգահեռ, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 26, 2012 18:08

Շվեյցարական գյուտարար Իվ Ռոսին, որը հայտնի է իր հայտնագործած «թևավոր համազգեստով»  վտանգավոր թռիչքներով , նոր ռեկորդ է սահմանել:  Նա կարողացել է  օդում հավասարվել մարդատար օդանավի հետ և զուգահեռ թռչել յոթ րոպե, հաղորդում է Metro-ն:

Breitling Douglas DC-3 օդանավի ուղևորները , որը թռչում էր շվեյցարական Լյուցեռն լճի վրայով , ապշած էին , երբ  ինքնաթիռի իլյումինատորից տեսան երկնքով դեպի իրենց սրնթաց թռչող «սուպերմենին» : 52-ամյա  գյուտարար Իվ Ռոսին, որ հագել էր ռեակտիվ աէրոհամազգեստ,  արագորեն վազանց էր անում օդանավին, որը թռչում էր ժամում 200կմ արագությամբ:

Դրանից մի քանի րոպե առաջ «հրթիռ մարդը» թռել էր ուղղաթիռից և սկսել էր հետապնդել ոչ մեծ մարդատար օդանավին`հավաքելով 1400մ բարձրություն: Ռոսին կարողացել էր թռչել օդանավին հավասար յոթ րոպե շարունակ:  Շվեյցարացու արարքը աշխարհի օդագնացության պատմության մեջ աննախադեպ է : Արդյունքում  «թռչող համազգեստում»  վերջացել է վառելիքը և նա ստպված է եղել բացել պարաշյուտը ու վայրէջք կատարել:

Վայրէջքը բարեհաջող է ավարտվել: Իվ Ռոսին ուսումնասիրել է աէրոդինամիկան և գծագրել է իր համազգեստը ավելի քան 10 տարի, որից հետո  դրա օգնությամբ  կատարել է առաջին թռիչքը:  Այդ ընթացքում նրա հայտնագործությունը բազմաթիվ փորձարկումների  է մասնակցել: Իվը ասում է, որ ինքը չի պատրաստվում իր կյանքը ռիսկի ենթարկել, և իր առաջին իսկական թռիչքը որոշել է իրագործել , երբ համոզվել է սարքի անխափանության մեջ:

Ավելի վաղ շվեյցարացին թռել է Ալպերի վրայով`կործանիչների ուղեկցությամբ և օդով կտրել է Լա Մանշ նեղուցը:

Դիտվել է 1924 անգամ:
Print Friendly

Leave a Reply