Չինաստանի Գերագույն դատարանի պատվիրակության այցը ՀՀ վճռաբեկ դատարան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 26, 2012 17:30

2012թ. հունիսի 25-27-ը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրավերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինի գլխավորած պատվիրակությունը:
Հունիսի 26-ին պատվիրակությունն այցելեց ՀՀ վճռաբեկ դատարան:
Ողջունելով հյուրերին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նշեց, որ մեր երկրների միջև վերջին տարիներին և քաղաքական, և տնտեսական, և մշակույթի բնագավառներում ստեղծվել է կայուն և հուսալի համագործություն: Բացառություն չէ նաև դատական համակարգերի միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը: Եթե նկատեցիք, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի պատվիրակության այցելության ծրագիրը մշակվել է այնպես, որ մեր հարգարժան հյուրերը հնարավորություն ունենան ծանոթանալու ոչ միայն դատական համակարգի գործունեությանը և շենքային պայմաններին, այցելել բոլոր ատյանի դատարաններ, այլ նաև հնարավորություն և ժամանակ ունենան ծանոթանալու Հայաստանի Հանրապետության պատմամշակութային արժեքներին և այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինը պատասխան խոսքով շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և կարևորեց դատական համակարգերի միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը:
Այնուհետև կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական խնդիրներ:
Քննարկման վերջում կողմերը պայմանավորվեցին համատեղ մշակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև համագործակցության հուշագիր, որը կստորագրվի ՀՀ վճռաբեկ դատարանի պատվիրակության Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն փոխադարձ այցելության ժամանակ:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply