Մարմնավաճառություն. Միակ բիզնեսը, ուր ճգնաժամը չի ազդել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 29, 2009 10:50
մարմնավաճառներ

«Անկախի» թղթակից Էդգար Ամիրխանյանը մարմնավաճառի հետ սակարկում է «Այրարատ» կինոթատրոնի մոտ ամենաէժան մարմնավաճառներն են ճգնաժամից տուժել են ամենաաղքատ խավին սպասարկող էժանագին մարմնավաճառները: Ինչքան թանկ են մարմնավաճառները, այնքան զերծ են մնացել ճգնաժամից:

27-ամյա Կոլյան ճգնաժամի պայմաններում նվազեցրել է ծախսերը, բայց ոչ մարմնավաճառի հետ սաունա գնալը: Չամուսնացած երիտասարդն անցած նոյեմբերին` խիստ ճգնաժամի ժամանակ, երկու անգամ նույնիսկ պարտքով է «բոզի գնացել», երկու անգամի համար ծախսել 40 հազար դրամ: Հիմա նորից, քիչ թե շատ, գործերը լավացել են, ու ամեն ամիս «բոզի է գնում»:
«Էդ զուգարան գնալու պես բան է, չես կարա թարգես», -ասում է երիտասարդը:

«Անկախի» թղթակցի հանդիպումներից` տարբեր գներ ունեցող մարմնավաճառների հետ, պարզվեց, որ որոշ չափով ճգնաժամից տուժել են ամենաաղքատ խավին սպասարկող էժանագին մարմնավաճառները: Ինչքան թանկ են մարմնավաճառները, այնքան զերծ են մնացել ճգնաժամից:
Բոլոր մարմնավաճառները կեղծանուն ունեն:

Զառան ձեռքին «Քենթի» տուփը` արագ-արագ շտապում էր սենյակ, որտեղ ինձ ժամադրել էր: Չհամաձայնեց գալ ոչ սրճարան, ոչ գրասենյակ, ոչ էլ իրենց տուն հրավիրեց: Շատ էր շտապում, որ ավարտի զրույցն ու գործ անի` փող վաստակի: Միայն այդ տարածքի սաունայի այս սենյակում է Զառան աշխատում իր կլիենտների համար: Պատճառաբանում է, որ այստեղ մշտական տաք ջուր կա, երբ կլիենտները շատ են լինում կարող են սպասել նախասրահում` կաշվե բազմոցներին: Նրա եկամուտները չեն նվազել անգամ ճգնաժամի պայմաններում:

«Ինչ ճգնաժամ, լսի, երբ մոդա ընգավ էդ բառը, մենակ մի ամիս է եղել, որ քիչ եմ աշխատել, ընդամենը15 տեղ եմ գնացել ու ֆսյո, հաջորդ ամիս սաղ նորմալ էր», -ասում է Զառան, որն ամուսնալուծվելուց հետո` չորս տարի, մարմնավաճառություն է անում:
Զառան ոչ թե փողոցում կանգնողներից է, այլ` հեռախոսով կանչվող: Ասում է, որ անպայման պիտի իմանա, թե կլիենտը, որտեղի՞ց է իր համարը ճարել, քանի որ զգուշանում է, թե ծառայությունից հետո փողը չեն տա ու կծեծեն:

«Լինում են դեպքեր, երբ ծեծում են, խմած են լինում, քաշքշում են: Ինձ հետ չի եղել տենց բան: Դե, ես դրսում չեմ կանգնում ու ապահով եմ», -ասում է նա ու ծխում երրորդ գլանակը: Հաստ ազդրերով ու մեծ հետույքով, եղունգները երկար ու ս- նախշազարդած, քառակուսի ծակոտկեն նախշերով զուգագուլպաներով, լայն բացված բլուզի տակից երեւացող վագրատիպ կրծկալով 28-ամյա Զառան յուրաքանչյուրի սեռական հարաբերության համար վերցնում է 15 հազար դրամ, մշտական կլիենտներից` 13 հազար դրամ: Մոտ ծանոթի դեպքում` իջնում է մինչ- 8 հազար: Ծառայությունը տեւում է ամենաշատը մեկ ժամ: Գումարի մեջ չի մտնում տեղի ու պահպանակի, գարեջրի կամ սուրճի գումարները: Մինետ չի անում, առանց «ապահովիչի» չի հարաբերվում: Օրական 5-6 հարաբերություն է ունենում ու վաստակում մաքուր` 40-50 հազար դրամ:

Ասում է, որ սեռավարակների դեմ մշտապես ստուգվում է եւ դեռեւս միայն սնկային է ունեցել, այն էլ բուժվել է:
Նառան, որին հանդիպում եմ մեկ այլ սաունայում, ասում է, որ մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել, երբ մահացել է ամուսինը ու չի կարողացել ապրուստի միջոց հայթայթել: Ասում է, որ առաջին սեռական հարաբերության ժամանակ անփորձ է եղել: Հաճախորդ- երիտասարդը գոհ չի մնացել իրենից ու չի վճարել, ինքն էլ չի պահանջել փողը ու նրա վրա սաունայի աշխատողներին չի բերել: Նրա վրա ճգնաժամն ազդել է միայն մեկ ամիս, երբ 50 տոկոս պակաս է վաստակել:
մարմնավաճառներ

«Հիմա օրը երեք-չորս հատ կպնում է, էդ ճգնաժամի վախտ օրը մեկ կամ երկու, շաբաթը մի տասը հատ լինում էր, բայց էդ շատ կարճ տեւեց: Որ փող չէր լինում ահավոր էր», -ասում է Նառան, որ Զառայից վատ է հագնված, մի քանի ատամներն էլ` թափված: Նա փողոցներում կանգնելով է կլիենտ գտնում: Արձանի պես չի կանգնում, վտանգավոր է, կբռնեն. «Ոստիկանները, որ տեսնեն` քաղմաս են տանում: Հիմա շատ խիստ ա, մի վեց ժամ պահում են ու հետո բաց են թողում: Ես կլիենտիս հետ միշտ քայլելով եմ խոսում, որ չբռնվեմ»:

Նա էլ բոլոր մարմնավաճառների պես պատրաստ է միանգամից սպասարկել մի ամբողջ հերթ, բայց միայն` ապահովիչներով: Նա իր գինը 10 հազար դրամից է սկսում, բայց սակարկելով` մինչ- 7 հազար իջնում է: Հավելյալ 5 հազար դրամ ստանալու դեպքում կմնա` եւս մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալու համար: Բայց, ընդհանրապես, նախընտրում է մեկ անգամ հարաբերվել, որ շուտ փողոց դուրս գա, կլիենտ կպցնի:

Էլիտար մարմնավաճառ Ալլան, ով 50-հազարով է ծառայություն մատուցում, միայն հեռախոսով հարցերին պատասխանեց: Սեփական BMW-ով է գնում կլիենտի մոտ միայն իր նախընտրած տեղում: Պատճառաբանեց, որ ինքը նոր է պոռնո բիզնեսում` երկու տարի, եւ մարմնավաճառ ընկերուհիներ չունի «տենցների հետ կապ չունեմ, ախր»:
Նրա մի կլիենտն ասում է, որ Ալլան կոկիկ է հագնված, լավ խնամված դեմքով, «Արմանի» ջինսով, «ֆուլ» մեքենայով, թանկ պահպանակ է օգտագործում ու ամենից կարեւորը` «ֆուլ» ծառայություններ է մատուցում: Այսինքն` երկու անգամ հարաբերվում է` «… այն էլ տարբեր պոզաներով, մինետ է անում երկու անգամ ու քանի ժամ ուզես քեզ հետ է մնում, խմում, ուտում, սաունա մտնում կամ էլ գիշերը կողքիդ քնում»:

Ալլան ասում է, որ ճգնաժամն իր վրա չի ազդել. «էլիտարին ինչ ճգնաժամ: Ես բիզնեսմենների, փող ունեցողի հետ եմ լինում, ռաբատյագի, ալկաշի հետ, ի՞նչ գործ ունեմ»:
Մարմնավաճառները ներքին պայմանավորվածություն ունեն սաունաների, կուպեներով բարերի ու ակումբների, հոթելների տերերի հետ, որ կլիենտ տանելու դիմաց նրանց անվտանգությունն ապահովեն եւ մի քիչ էլ փող տան ամսվա վերջում:

Սաունաներում ծառայությունների սպասարկման մակարդակը տաբեր է:
Որոշ տեղերում, իրոք, փայլում էր սպիտակեղենը, կային միանգամյա օգտագործման հողաթափեր, խալաթ, փափուկ մահճակալ, ինտիմ լույսեր, լավ լոգարան, կաշվե բազմոցներ: Այսպիսի սրահի 1-2 ժամվա գինը տատանվում է 8-15 հազար դրամի սահմաններում:
Իսկ սաունաներից շատերում հին մաշված բազմոցներ են` բացված վիճակում, լոգարանն այնքան էլ մաքուր չէր, սավանները` մաշված, ծակերով: Այսպիսի սաունաների գները մեկ ժամվա համար 3000-6000 դրամ են:

Բոլոր սաունաներում գարեջուրն արժի` 500-1000դրամ, իսկ 500 դրամանոց պահպանակը` 1000 դրամ:
«Պուտանկեքն» այս բիզնեսում չեն սիրում «հարեւան» ընկերուհիներ ունենալ, մեկը-մյուսի գործին խփում է: Երբեմն նաեւ կլիենտ են փախցնում, ինչին ականատեսն եղանք լուսանկարելիս ու ձեւացրինք, թե իբր կլիենտ ենք:

«Այրարատ» կինոթատրոնի մոտ կանգնած` կուրծքը բաց, կարմիր բլուզով, շատ կարճ ջինսե շրջազգեստով Նառային մոտեցա որպես կլիենտ. «Ապե՛ր, ` 10 հազար, մինետ չեմ անում, մի ժամ եմ մնում, գնում ենք Գետառ (հոթել), մի ժամում քանի անգամ կանես, էդ քո գործն ա»:

Ասում եմ. «Բա, մենք երեքով ենք, ախր»: Նա խորհուրդ տվեց եւս երկու մարմնավաճառի հետ բանակցել. «Էդ ես չեմ կարա իրանց տեղը խոսամ, գնա հենա, ասա, խոսա, ընտրի, նոր գնանք»:
Մոտեցավ երկար շեկ մազերով մի ուրիշ մարմնավաճառ . «Ախչի, էս կպե՞լ ա, ես էժան կտամ»:

Գին գցեցինք, պատճառաբանելով` ճգնաժամ է, սկսեցինք համոզել, որ 7 հազարով համաձայնեն: Համաձայնեցին:

Դիտվել է 11382 անգամ:
Print Friendly

Leave a Reply